Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

ՀՀ կառավարության ծրագրի գերակայությունները

ՀՀ կառավարության ծրագրի գերակայությունները
19.10.2016 | 10:51

Տնտեսական վիճակի վերլուծությունը վկայում է, որ ստանդարտ գործիքակազմով ու մեթոդներով զարգացում ապահովելը չափազանց բարդ է: Այդ նպատակով կառավարությունն իր առջև խնդիր է դնում՝ սեղմ ժամկետում իրականացնել կառավարման համակարգի և տնտեսության վիճակի հստակ ախտորոշում, իրականացնել լրացուցիչ կարճաժամկետ միջոցառումներ, առաջարկել երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների ծրագրեր՝ Հայաստանի տնտեսության զարգացման պայմանների նախանշմամբ՝ նշված է կառավարության ծրագրի հավելվածում:


Երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի մշակման նպատակով ծրագրվում է ձևավորել ՀՀ կառավարությանը կից Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որտեղ կներգրավեն Հայաստանի, սփյուռքի և արտերկրի առաջատար մասնագետներն ու փորձագետները։


Ըստ գործադիրի, ՀՀ մարտահրավերները պահանջում են րոպե առաջ իրագործել բարեփոխումներ՝ այդ գործում ներգրավելով և օգտագործելով Հայաստանի և հայության ամբողջ ներուժը։ «Անհրաժեշտ է հանրապետությունում արդյունավետ բարեփոխումների միջոցով ապահովել մեր երկրի գերագույն արժեք հանդիսացողի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ պաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակության մեջ ապրելը, լավատեսությունն ապագայի նկատմամբ։


Գլոբալ և տարածաշրջանային զարգացումների առկա փուլում զարգացման ստանդարտ մոտեցումները չեն կարող ձևավորել առաջընթացի այն տեմպերը, որոնք համահունչ են մեր մարտահրավերներին: Հաշվի առնելով նաև արտոնյալ ֆինանսական ռեսուրսների ներգրավման և ներքին շուկայի հաշվին արտադրողականության հետագա աճի սահմանափակ հնարավորությունները՝ անհրաժեշտ է վերլուծել և վերաիմաստավորել զարգացման մասին մեր պատկերացումներն ու մոտեցումները, հատկապես, պետական կառավարման, տնտեսական զարգացման ուղղությունների, տնտեսական աճի ներուժի, մրցակցության և մրցունակության վերաբերյալ», նշված է կառավարության ծրագրում։
Կառավարությունը գործելու է՝ նպատակադրված իրականացնելով հետևյալ ռազմավարական խնդիրները՝ ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովում, 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության կենսագործում, ՀՀ պետական կառավարման համակարգի արդիականացում, ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումը, ընտրական համակարգի նկատմամբ վստահության ավելացում, կոռուպցիայի և ստվերի դեմ համակարգված պայքարի ուժեղացում, աղքատության դեմ պայքար և միջին խավի ընդլայնում, գործազրկության կրճատում, սոցիալական արդարության հաստատում և այլն:
ՀՀ քաղաքացու կյանքի որակի, արդարության ընկալման, պաշտպանվածության աստիճանի բարձրացման, սոցիալական վիճակի բարելավման և նրա գործարար գաղափարները կյանքի կոչելու համար հնարավորություն ստեղծելու նպատակով կառավարությունը մշակված բարեփոխումների ճանապարհին հայտարարում է հետևյալ գերակա ուղղությունները՝ արտաքին և ներքին անվտանգության ամրապնդում, տնտեսության երկարատև և կայուն բարձր աճի ապահովում, պետական և տեղական ինքնակառավարման համակարգերի արդիականացում, սոցիալական ենթակառուցվածքների զարգացում և մատուցվող ծառայությունների որակի բարձրացում։

Դիտվել է՝ 924

Մեկնաբանություններ